13:49  ,  6 օգոստոսի, 2020

WhoScored. Մեսին վերջին 11 տարվա ընթացքում 9-րդ անգամ ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին, WhoScored-ի վարկածով, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է:

2019/20 մրցաշրջանի ընթացքում գրանցած արդյունավետությամբ Մեսին WhoScored-ի կողմից ստացել է ամենաբարձր բալը՝ 8.71:

Լիոնել Մեսիին հաջորդում են ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (8.14) և «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (8.13):

2009 թվականից հետո Լիոնել Մեսին միայն 2014-ին և 2017-ին WhoScored-ի կողմից չի ճանաչվել լավագույնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում