15:16  +04,  5 օգոստոսի, 2020

Լիոնել Մեսին 6 ցուցանիշով Լա Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է

Կատալոնական «Բարսելոնայի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին 6 ցուցանիշով լավագույնն է Իսպանիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում:

33-ամյա հարձակվողը ճանաչվել է Լա Լիգայի լավագույն ռմբարկու (25 գոլ), լավագույն ասիստենտ (21 ասիստ), ստեղծել է ամենաշատ թվով վտանգավոր պահեր մրցակցի դարպասին (89 պահ), կատարել է ամենաշատ դիպուկ հարվածներ (182 հարված), ամենաշատ գոլերն է խփել տուգանային հարվածից (5 գոլ) և առաջատար է հեթ-տրիկների քանակով (3 հեթ-տրիկ):

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Լա Լիգայի չեմպիոն հռչակվեց Մադրիդի «Ռեալը», իսկ փոխչեմպիոն՝ «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ