17:04  ,  4 օգոստոսի, 2020

Սմոլինգը հրաժեշտ է տվել «Ռոմային» եւ չի մասնակցի «Սեւիլիայի» դեմ խաղին (ֆոտո)

Անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը հեռացել է «Ռոմայից»։ Ավարտվել է վարձակալության պայմանագիրը, եւ Սմոլինգը կվերադառնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը։ Սմոլինգը չի օգնի իտալական թիմին իսպանական «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի խաղում։

«Ես հիասթափված եմ, որ չեմ կարողանա մրցաշրջանն ավարտել «Ռոմայի» հետ։ Երբեք չեմ մոռանա այն սերը, որը ստացա այստեղ այս կարճ ժամանակահատվածում։ Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել եւ հաջողություն մաղթել «Սեւիլիայի» հետ դիմակայությունում։ Առա՛ջ, «Ռոմա»»,- Թվիթերում գրել է 30-ամյա ֆուտբոլիստը։

Հռոմեական թիմի կազմում Սմոլինգը մասնակցել է 37 հանդիպման, խփել երեք գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել Սմոլինգի տրանսֆերը։

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Սեւիլիա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։55-ին։

I’m gutted that I can’t finish what we started this season. To experience the love shown to me in such a short time was extra special and it will not be forgotten. I want to thank and wish all the players and staff the best of luck against Sevilla. DAJE ROMA! pic.twitter.com/9vHfpWUNsz

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում