10:20  ,  4 օգոստոսի, 2020

«Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումը չեղարկվել է

«Ուրարտուի» և «Փյունիկի» միջև օգոստոսի 6-ին նշանակված ստուգողական հանդիպումը տեղի չի ունենա, հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։ Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստան Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։

Ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով