10:47  ,  3 օգոստոսի, 2020

Ա Սերիայի ցուցանիշը՝ լավագույնը Եվրոպայում

Իտալիայի առաջնությունն ամենաարդյունավետն է ճանաչվել 2019/20 մրցաշրջանում խփած գոլերի քանակով:

Ավարտված մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում գրանցվել է խփված 1154 գոլ: Այս ցուցանիշով երկրորդ տեղում անգլիական Պրեմյեր լիգան է՝ 1034 գոլ, հետո գերմանական Բունդեսլիգան՝ 982 գոլ, հետո իսպանական Լա Լիգան՝ 942 գոլ:

Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանում ամենաշատ գոլերը խփել են «Ատալանտան» (98 գոլ), «Ինտերը» (81 գոլ), «Լացիոն» (79 գոլ), «Ռոման» (77 գոլ) և «Յուվենտուսը» (76 գոլ):

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության չեմպիոն հռչակվեց Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում