19:47  ,  2 օգոստոսի, 2020

Ֆորմուլա-1․ Հեմիլթոնի 7-րդ հաղթանակը Սիլվերսթոունում

Ֆորմուլա-1-ի վեցակի չեմպիոն, տիտղոսը պաշտպանող «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը  կարիերայի ընթացքում 7-րդ անգամ հաղթանակ տարավ Սիլվերսթոունում՝ Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակի խաղարկությունում։

Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանի չորրորդ փուլում Հեմիլթոնը եզրագիծ հասավ վնասված անվադողով։

Հեմիլթոնը 88 միավորով գլխավորում է ընդհանուր հաշվարկը։ Երկրորդ տեղում է «Մերսեդեսի» մյուս ներկայացուցիչ Վալտերի Բոտասը՝ 58 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը։

Ֆորմուլա-1, Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակ

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 52 շրջան
  2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +5,856
  3. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +18,474
  4. Դանիել Ռիկարդո («Ռենո») +19,650
  5. Լանդո Նորիս («Մաքլարեն») +22,277
  6. Էստեբան Օկոն («Ռենո») +26,937
  7. Պյեր Գասլի («Ալֆա Տաուրի») +31,188
  8. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +32,670
  9. Լենս Սթրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +37,311
  10. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +41,857

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով