19:47 2 օգոստոսի, 2020Ֆորմուլա-1-ի վեցակի չեմպիոն, տիտղոսը պաշտպանող «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը կարիերայի ընթացքում 7-րդ անգամ հաղթանակ տարավ Սիլվերսթոունում՝ Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակի խաղարկությունում։
Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանի չորրորդ փուլում Հեմիլթոնը եզրագիծ հասավ վնասված անվադողով։
Հեմիլթոնը 88 միավորով գլխավորում է ընդհանուր հաշվարկը։ Երկրորդ տեղում է «Մերսեդեսի» մյուս ներկայացուցիչ Վալտերի Բոտասը՝ 58 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը։
Ֆորմուլա-1, Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.