23:28  ,  1 օգոստոսի, 2020

Օբամեյանգը գցեց Անգլիայի գավաթը մինչեւ բարձրացնելը

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցավ ֆուտբոլի Անգլիայի գավաթակիր «Արսենալի» պարգեւատրությունը։

Եզրափակիչում «Չելսիին» 2։1 հաշվով հաղթած «Արսենալի» ավագ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը գավաթը բարձրացնելուց առաջ գցեց այն ձեռքից։ Հիշեցնենք, որ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթել է Օբամեյանգի դուբլի շնորհիվ։

«Արսենալը» 14-րդ անգամ (բոլորից շատ) նվաճեց Անգլիայի գավաթը։ Նախորդ անգամ «Արսենալը» Անգլիայի գավաթը նվաճել էր 2017-ին՝ դարձյալ 2։1 հաշվով պարտության մատնելով «Չելսիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս