17:49  ,  31 հուլիսի, 2020

Արտետա․ Չեմ կարծում, որ եզրափակիչից հետո Օբամեյանգը կհեռանա «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր կարծիքն է հայտնել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ապագայի վերաբերյալ։

«Ոչ, ես չեմ կարծում, որ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո Օբամեյանգը կհեռանա «Արսենալից»։ Պետք չէ մոռանալ, որ նա դեռ պայմանագիր ունի թիմի հետ։ Մենք ցանկանում ենք երկարաժամկետ պայմանագիր կնքել նրա հետ։ Ես կարծում եմ՝ նա պետք է հպարտ լինի, որ հանդես է գալիս այսպիսի ակումբում»,- Արտետայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Օբամեյանգի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում