21:50  ,  30 հուլիսի, 2020

Տեր Շտեգենն առաջարկներ ունի «Չելսիից» եւ «Բավարիայից»

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենն առաջարկներ ունի Լոնդոնի «Չելսիից» եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից», հաղորդում է Cadena SER-ը։

Կատալոնական ակումբի եւ Տեր Շտեգենի բանակցությունները պայմանագրի երկարաձգման վերաբերյալ դեռ արդյունք չեն տվել։ Ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ տարեկան 10 միլիոն եվրո, «Բարսելոնան» առաջարկում է 6,3 միլիոն եվրո։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Տեր Շտեգենը մասնակցել է 36 հանդիպման, 12 խաղում դարպասը պահել է անառիկ։

28-ամյա Տեր Շտեգենի պայմանագիրն Իսպանիայի փոխչեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում