15:08  ,  30 հուլիսի, 2020

«Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում հաղթեց «Փյունիկին»

Դիլիջանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» հուլիսի 30-ին ստուգողական հանդիպում է անցկացրել «Գանձասար-Կապանի» հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Գանձասար-Կապանը» հաղթանակ է տարել 2:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի արդյունքներով՝ «Փյունիկը» 26 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 8-րդ, իսկ «Գանձասար-Կապանը» 25 միավորով՝ 9-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում