10:45  ,  30 հուլիսի, 2020

Չավի. Մեսին ֆիզիկապես գերհզոր է, պարզապես կենդանի (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ, այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի վերջերս կատարած հայտարարություններից մեկին:

«Մեսին ֆիզիկապես գերհզոր է: Նա շատ ամուր է, արագաշարժ, պարզապես կենդանի»,- ասել էր Չավին:

Հիշեցնենք, որ իսպանական ֆուտբոլի լեգենդ Չավին «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի սան է, կատալոնական թիմում հանդես է եկել 1991-2015 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում