16:21  ,  25 հուլիսի, 2020

«Մանչեսթե Սիթին» ձեռք կբերի «Գրեմիոյի» կիսապաշտպանին

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ձեռք կբերի բրազիլական «Գրեմիոյի» հենակետային կիսապաշտպան Դիեգո Ռոսային, հաղորդում է Globo Esporte-ն։

17-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնության է հասել մանչեսթերյան ակումբի հետ չորս տարվա պայմանագրի վերաբերյալ։ Ակումբները մոտ են համաձայնության։

«Մանչեսթեր Սիթին» անմիջապես կվճարի 5 միլիոն եվրո, եւս 12 միլիոն եվրո կվճարի, երբ ֆուտբոլիստը աշխատանքի իրավունք ստանա եւ գրանցվի Անգլիայում։

Անգլիայի առաջնությունում ֆուտբոլիստի 10 հանդիպումից հետո «Գրեմիոն» կստանա 3 միլիոն եվրո։ Հետագայում բոնուսների տեսքով կլինի 4 միլիոն եվրոյի վճարում։ Տրանսֆերի ընդհանուր արժեքը կկազմի 24 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում