22:35  ,  24 հուլիսի, 2020

«Միլանը» փոխարինող է գտել Իբրահիմովիչին

Իտալական «Միլանը» փոխարինող է գտել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Միլանը» հետաքրքրված է «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով:

Նշվում է, որ 34-ամյա Ջեկոն, հնարավոր է, «Ռոմայի» ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով քննարկի ակումբից հեռանալու հնարավորությունը:

Ավելի վաղ 38-ամյա Իբրահիմովիչը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր տեղափոխվել «Միլան», հայտարարել էր, որ մտածում է իտալական ակումբից հեռանալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում