15:36  ,  13 սեպտեմբերի, 2012

Միխայել Շումախերը ցանկանում է նոր պայմանագիր կնքել «Մերսեդեսի» հետ

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը բանկացություններ է վարում «Մերսեդես» թիմի հետ նոր պայմանագրի հարցում:

«Մերսեդեսը» մեկ տարվա պայմանագիր է առաջարկում Շումախերին, ով ցանկանում է համաձայնագիր կնքել «1+1» համակարգով: Լեգենդար ավտոարշավորդը մտածում է 2014թ. մրցաշրջանին մասնակցելու մասին: Կողմերը քննարկել են նաեւ Շումախերի աշխատավարձը: Այս պահին 43-ամյա գերմանացին ստանում է տարեկան 21 միլիոն եվրո աշխատավարձ, գրում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Միխայիլ Շումախերը 155 անգամ հաղթել է Գրան պրիներում։ Նրա պայմանագիրը «Մերսեդեսի» հետ ավարտվում է այս տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում