19:10  ,  21 հուլիսի, 2020

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը՝ «Գանձասար-Կապանում»

Հայաստանի հավաքականի 31-ամյա պաշտպան Հայկ Իշխանյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Գանձասար-Կապանի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իշխանյանը հանդես էր գալիս Երեւանի «Ալաշկերտում»։

Վանաձորի «Լոռիից» «Գանձասար-Կապան» է տեղափոխվել Դիոգո Մանուել Գոնսալեզ Կոելյոն: 28-ամյա պորտուգալացին մինչեւ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել իսլանդական IBV ակումբի կազմում: Դիոգոն նույնպես մեկ տարվա պայմանագիր է կնքել «Գանձասար-Կապանի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում