16:25  ,  19 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հուլիսի 19-ին կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդն»  ու Լոնդոնի «Չելսին»։

Բուքմեյքերները կանխատեսում են նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հաղթանակը՝ 2․30։ «Չելսիի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․20, ոչ ոքին հիմնական ժամանակում՝ 3․50 գործակցով։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Լոնդոնի «Արսենալը», որը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով պարտության է մատնել «Մանչեսթեր Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում