Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հուլիսի 19-ին կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»։
Բուքմեյքերները կանխատեսում են նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հաղթանակը՝ 2․30։ «Չելսիի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․20, ոչ ոքին հիմնական ժամանակում՝ 3․50 գործակցով։
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Լոնդոնի «Արսենալը», որը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով պարտության է մատնել «Մանչեսթեր Սիթիին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:57 , 10 հոկտեմբերի
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի
19:40 , 10 հոկտեմբերի
18:54 , 10 հոկտեմբերի 
18:12 , 10 հոկտեմբերի
17:25 , 10 հոկտեմբերի 
17:10 , 10 հոկտեմբերի
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի