16:40  ,  18 հուլիսի, 2020

Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Բայրամյանը Հայաստանի հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013

«Ռոտոր» (Ռուսաստան) - 2013-2014

«Վոլգար» (Ռուսաստան) - 2014-2015

«Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018

«Ռուբին» (Ռուսաստան) - 2018-2019

«Ռոստով» (Ռուսաստան) - 2019-

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում