21:54  ,  12 հուլիսի, 2020

Լյուիս Հեմիլթոնը՝ Շտիրիայի Մեծ մրցանակի հաղթող

Ավստրիական Շպիլբերգում տեղի ունեցած Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության երկրորդ փուլն (Շտիրիայի Մեծ մրցանակ) ավարտվել է «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով։ Նա Ֆորմուլա-1-ի 14 անընդմեջ  մրցաշրջանում տանում է առնվազն մեկ հաղթանակ։

Երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» մյուս ներկայացուցիչ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա)։ Երրորդը վերջնագիծ է հասել «Ռեդ Բուլի» հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։

Ֆորմուլա-1, Շտիրիայի Մեծ մրցանակ

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 71 շրջան
  2. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +13,719
  3. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +33,698
  4. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +44,400
  5. Լանդո Նորիս («Մաքլարեն») +61,470
  6. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +62,387
  7. Լենս Սթրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +62,453
  8. Դանիել Ռիկարդո («Ռենո») +62,591
  9. Կառլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն») +1 շրջան
  10. Դանիիլ Կվյատ («Ալֆա Տաուրի») +1 շրջան
  11. Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո») +1 շրջան
  12. Կեւին Մագնուսեն («Հաաս») +1 շրջան
  13. Ռոմեն Գրոժան («Հաաս») +1 շրջան
  14. Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո») +1 շրջան
  15. Պիեր Գասլի («Ալֆա Տաուրի») +1 շրջան
  16. Ջորջ Ռասել («Ուիլյամս») +2 շրջան
  17. Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս») +2 շրջան
  18. Էստեբան Օկոն («Ռենո»)՝ դուրս է մնացել պայքարից
  19. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ դուրս է մնացել պայքարից
  20. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ դուրս է մնացել պայքարից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English