14:28  +04,  12 հուլիսի, 2020

ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագիրը Պրեսնել Կիմպեմբեի հետ (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Այս ակումբում եմ 8 տարեկանից։ ՊՍԺ-ին է պատկանում իմ սիրտը։ Երկարաժամկետ պայմանագրի կնքումը պատիվ է ինձ համար»,- ասել է Կիմպեմբեն։

Կիմպեմբեն ՊՍԺ-ի սան է, ակումբի համակարգում է 2005 թվականից։ 2014-ից նա ՊՍԺ-ում անցկացրել է 136 պաշտոնական հանդիպում, խփել 1 գոլ, նվաճել 13 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս