21:45  ,  11 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Ուսման Դեմբելեին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է Goal.com-ը։

Սպասվում է, որ կատալոնական ակումբը համաձայն կլինի 23-ամյա ֆուտբոլիստին վաճառել 56 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն վնասվածքների պատճառով Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 5, Չեմպիոնների լիգայում 4 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում