23:08  +04,  10 հուլիսի, 2020

Մարսելոն չի օգնի «Ռեալին» Պրիմերայի վերջին տուրերում

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն ձախ ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի առաջնության մնացած հանդիպումները, հաղորդում է Marca-ն։

32-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի երեք շաբաթ։ Սպասվում է, որ նա պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը տեղի կունենա օգոստոսի 7-ին Անգլիայում։ Մադրիդում փետրվարի 26-ին տեղի ունեցած առաջին խաղում Արքայական թիմը պարտվել է 1։2 հաշվով։

Պրիմերայի վերջին տուրերում «Ռեալը» կմրցի «Ալավեսի» (Մադրիդ, հուլիսի 10), «Գրանադայի» (Գրանադա, հուլիսի 13), «Վիլյառեալի» (Մադրիդ, հուլիսի 16) եւ «Լեգանեսի» (Լեգանես, հուլիսի 19) հետ։

«Ռեալը» 34 խաղից հետո 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի 35 հանդիպում անցկացրած «Բարսելոնայի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ