22:56  +04,  9 հուլիսի, 2020

«Տոտենհեմն» ու «Էվերտոնը» միավորներ կորցրեցին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Բորնմութին», իսկ  «Էվերտոնը» ընդունել էր «Սաութհեմփթոնին»:

«Բորնմութ» - «Տոտենհեմ» խաղում թիմերին այդպես էլ չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

«Էվերտոն» - «Սաութհեմփթոն» խաղում ևս թիմերը չկարողացան պարզել հաղթողին: 31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Սաութհեմփթոնի» անգլիացի հարձակվող Դենի Ինգսը, իսկ 43-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց «Էվերտոնի» բրազիլացի կիսապաշտպան Ռիշարլիսոնը:

Այժմ «Տոտենհեմը» 49 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է, իսկ «Էվերտոնը» 45 միավորով 11-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բորնմութ» - «Տոտենհեմ»՝ 0:0

«Էվերտոն» - «Սաութհեմփթոն»՝ 1:1 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 43 - Դենի Ինգս, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ