Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի երկարաձգի պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
31-ամյա թուրք ֆուտբոլիստն ընկերներին հայտնել է, որ դիտարկում է կարիերան շարունակելու երկու ուղղություն՝ Թուրքիա կամ ԱՄՆ, հաղորդում է The Sun-ը։
Արդեն հաջորդ ձմռանը ֆուտբոլիստն իրավունք կստանա բանակցել այլ ակումբների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը «Արսենալի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում