22:36  ,  8 հուլիսի, 2020

«Ռոմայի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է «Ռոմայի» մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում։

«Ռոմա» (3-4-2-1). Պաու Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Իբանյես, Բրունու Պերես, Դիավարա, Վերետու, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո։

«Ռոմա» - «Պարմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

«Ռոմայի» ֆուտբոլիստների խաղաշապիկին կլինի «Grazie Maestro» գրությունը՝ հուլիսի 6-ին Հռոմում 91 տարեկանում մահացած հռչակավոր իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հիշատակին։ Մորիկոնեն ծնվել է Հռոմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում