Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է թիմի 22-ամյա եզրային պաշտպան Տեո Էրնանդեսի մասին:
«Տեոն հակված է միանալ թիմի հարձակումներին, սակայն վստահ է զգում իրեն նաև պաշտպանությունում:
Կարծում եմ, որ Տեո Էրնանդեսն ունի անհրաժեշտ բոլոր որակներն ապագայում աշխարհի լավագույն պաշտպան ճանաչվելու համար»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը «Միլան» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Ռեալ Սոսյեդադից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում