Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը բաց կթողնի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է AS-ը։
29-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հերթական մարզումը։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
«Աթլետիկ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում