16:16  ,  3 հուլիսի, 2020

Մեսին դադարեցրել է բանակցությունները «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին դադարեցրել է բանակցությունները կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Cadena SER-ը։ Արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ է ակումբի ղեկավարության մեթոդներից եւ խոսակցություններից, որ ինքն է թիմում վատ մթնոլորտի ու տարաձայնությունների պատճառը։

33-ամյա Մեսին դժգոհ է նաեւ «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությունից, որի հետեւանքով կազմը չի համալրվում ուժեղ եւ երիտասարդ խաղացողներով։

Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։ Նա խփել է նաեւ կարիերայի 700-րդ գոլը ակումբում եւ հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում