Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել իր նոր ակումբի՝ «Կայրաթի» կազմում:
Ղազախստանի առաջնության երրորդ տուրում «Կայրաթը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Ժետիսուի» նկատմամբ:
Կամո Հովհաննիսյանը բացել է խաղի հաշիվը իր նախկին թիմի դեմ հանդիպման 11-րդ րոպեին:
Այժմ «Կայրաթն» 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում