11:10  +04,  1 հուլիսի, 2020

Լեւոն Արոնյան․ Վերադարձել եմ աշխատանքին եւ կյանք (ֆոտո)

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառումով պատմել է, թե ինչպես է անցկացնում ժամանակը կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում՝ հրապարակելով լուսանկարներ։

«Վաղուց չէինք հանդիպել, բայց հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքին եւ կյանք։ Շատերիդ նման սովորել եմ աշխատել հեռավար։ Դա կատարյալ տարբերակ չէ, բայց կարող է շատ ժամանակ խնայել։

Մյուս նորությունն այն է, որ վերջին շրջանում այնքան եմ ուտեստներ պատրաստել, որ դրանք արդեն ուտելու համար պիտանի են (ժպիտ)։

Սովորականի նման, շատ երաժշտություն եմ լսել, բացահայտել եմ նոր կատարողների։ Հիմնականում, ժամանակն անցկացնում եմ Երեւանում, երբեմն ընկերներիս հետ գնում ենք քաղաքից դուրս։

Մի փոքր նյարդայնացնում է այն, որ կարանտինի պատճառով լիարժեք մարզանքներ չեմ անում, բայց առայժմ թեթեւ քաշեր եւ հիմնական վարժություններ եմ անում տանը Պոնչիկի հետ»,- գրել է Լեւոն Արոնյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում հունիսի 12-ին Լեւոն Արոնյանը 6։12 հաշվով պարտվել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ