11:10 1 հուլիսի, 2020Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառումով պատմել է, թե ինչպես է անցկացնում ժամանակը կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում՝ հրապարակելով լուսանկարներ։
«Վաղուց չէինք հանդիպել, բայց հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքին եւ կյանք։ Շատերիդ նման սովորել եմ աշխատել հեռավար։ Դա կատարյալ տարբերակ չէ, բայց կարող է շատ ժամանակ խնայել։
Մյուս նորությունն այն է, որ վերջին շրջանում այնքան եմ ուտեստներ պատրաստել, որ դրանք արդեն ուտելու համար պիտանի են (ժպիտ)։
Սովորականի նման, շատ երաժշտություն եմ լսել, բացահայտել եմ նոր կատարողների։ Հիմնականում, ժամանակն անցկացնում եմ Երեւանում, երբեմն ընկերներիս հետ գնում ենք քաղաքից դուրս։
Մի փոքր նյարդայնացնում է այն, որ կարանտինի պատճառով լիարժեք մարզանքներ չեմ անում, բայց առայժմ թեթեւ քաշեր եւ հիմնական վարժություններ եմ անում տանը Պոնչիկի հետ»,- գրել է Լեւոն Արոնյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում հունիսի 12-ին Լեւոն Արոնյանը 6։12 հաշվով պարտվել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.