12:18  ,  30 հունիսի, 2020

Goal.com. Մեսին դուրս է մնացել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակից

Goal.com-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստներրին, որոնք 2020 թվականի հունիսի վերջի դրությամբ հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակին:

Ըստ պարբերականի՝ այս պահին մրցանակին ամենաշատը հավակնում է Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ տեղում Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:

2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին Goal.cօm-ի ներկայացրած աղյուսակի չորրորդ տեղում է:

«Ոսկե գնդակին» հավակնող ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Goal.com-ի.

  1. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
  2. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
  3. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)
  4. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)
  5. Թոմաս Մյուլեր («Բավարիա»)
  6. Քարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»)
  7. Նեյմար (ՊՍԺ)
  8. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա»)
  9. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
  10. Ջեյդոն Սանչո («Բորուսիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում