Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը, հայտնում է Football Insider-ը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բրայթոնի» 22-ամյա ձախ եզրային պաշտպան Բեն Ուայթը:
Բրիտանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 35 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանի 42 հանդիպումներում Ուայթը կատարել է 2 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում