21:20  ,  29 հունիսի, 2020

«Բրայթոնի» պաշտպանը՝ Յուրգեն Կլոպի ուշադրության կենտրոնում

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը, հայտնում է Football Insider-ը:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բրայթոնի» 22-ամյա ձախ եզրային պաշտպան Բեն Ուայթը:

Բրիտանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 35 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանի 42 հանդիպումներում Ուայթը կատարել է 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում