23:22  ,  28 հունիսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» դուրս թողեց «Նյուքասլին»․ Կիսաեզրափակիչի զույգերը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Նյուքասլ Յունայթեդին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան բելգիացի Կեւին Դե Բրույնեն եւ անգլիացի Ռահիմ Ստերլինգը։

Արդեն տեղի է ունեցել կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Արսենալի» հետ։ Մյուս զույգը կազմել են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 18-19-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Անգլիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 37, 11մ, Ռահիմ Ստերլինգ, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում