23:22 28 հունիսի, 2020«Մանչեսթեր Սիթին» նվաճեց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Նյուքասլ Յունայթեդին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան բելգիացի Կեւին Դե Բրույնեն եւ անգլիացի Ռահիմ Ստերլինգը։
Արդեն տեղի է ունեցել կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Արսենալի» հետ։ Մյուս զույգը կազմել են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 18-19-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Անգլիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)
Կեւին Դե Բրույնե, 37, 11մ, Ռահիմ Ստերլինգ, 68
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.