22:29  ,  26 հունիսի, 2020

Բունդեսլիգա․ Լեւանդովսկին՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Բունդեսլիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել չեմպիոնի կոչումը նվաճած Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, հաղորդում է Գերմանիայի առաջնության մամուլի ծառայությունը։

Լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ Սերժ Գնաբրին («Բավարիա»), Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դորտմունդ»), Տիմո Վերները («ՌԲ Լայպցիգ»), Կայ Հավերցը («Բայեր») եւ Ամին Արիտը («Շալկե»)։

Լեւանդովսկին Բունդեսլիգայի 30 խաղում խփել է 33 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Գերմանիայի առաջնության լավագույն նորեկ է ճանաչվել «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English