20:03  ,  20 հունիսի, 2020

«Բրայթոնը» ավելացված 5-րդ րոպեին հաղթական գոլ խփեց «Արսենալին»՝ 2։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բրայթոնի» հետ եւ պարտություն կրեց ավելացված 5-րդ րոպեին բաց թողած գոլի հետեւանքով՝ 1։2։

53-րդ րոպեին «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլը չգրանցվեց VAR-ի կիրառումից հետո։

68-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց լոնդոնյան թիմի կոտդիվուարցի հարձակվող Նիկոլա Պեպեն։ 75-րդ րոպեին դաշտի տերերը անգլիացի պաշտպան Լյուիս Դանքի գոլի շնորհիվ խուսափեցին պարտությունից։

Ավելացված ժամանակում դաշտի տերերին հաղթանակ բերեց ֆրանսիացի հարձակվող Նիլ Մոպեի գոլը։

«Արսենալը» 40 միավորով 9-րդն է։ «Բրայթոնն» ունի 32 միավոր եւ 15-րդն է։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բրայթոն» - «Արսենալ»՝ 2։1 (տեսանյութ)

Լյուիս Դանք, 75, Նիլ Մոպե, 90+5 - Նիկոլա Պեպե, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով