21:33  ,  16 հունիսի, 2020

«Արարատն» ու «Լոռին» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբի 23-րդ տուրում Երեւանի «Արարատն» ընդունեց Վանաձորի «Լոռիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

68-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի նիգերիացի կիսապաշտպան Ուգուշուկվու Իվուն։ Հենց հաջորդ գրոհի ժամանակ «Արարատը» վերականգնեց հաշվի հավասարությունը։ 69-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ռուսաստանցի հարձակվող Ռամազան Իսաեւը։

«Լոռին» 36 միավորով չորրորդ տեղում է, «Արարատը» 6-րդն է՝ 33 միավոր։

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Արարատ» - «Լոռի»՝ 1։1

Ռամազան Իսաեւ, 69 - Ուգուչուկվու Իվու, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում