19:23  ,  16 հունիսի, 2020

«Շիրակը» հաղթեց «Ալաշկերտին» եւ բարձրացավ երկրորդ տեղ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբում 23-րդ տուրի հանդիպումն անցկացրին Երեւանի «Ալաշկերտն» ու Գյումրիի «Շիրակը», որը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

«Շիրակից»  76-րդ րոպեին աչքի ընկավ կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն։ Սակայն «Ալաշկերտը» կարողացավ 88-րդ րոպեին վերականգնել հավասարությունը։ Հյուրերի դարպասը գրավեց բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինին։ Վերջին րոպեին «Շիրակի» հաղթական գոլը խփեց սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը։

«Շիրակը» 39 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Ալաշկերտը» հետ է 2 միավոր եւ երրորդն է։ Առաջատար «Արարատ-Արմենիան» ունի 45 միավոր։

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 1։2

Գուստավո Մարմենտինի, 88 - Մորի Կոնե, 76, Ուրոշ Նենադովիչ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում