23:57  ,  13 հունիսի, 2020

«Նապոլի» - «Ինտեր»․ Էրիկսենը գոլ խփեց անկյունայինից, Մերտենսը վերականգնեց հավասարությունը (առաջին խաղակես)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Նապոլի» - «Ինտեր» պատասխան խաղում միլանյան թիմի 28-ամյա դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը «Նապոլիի» դարպասը գրավեց անկյունայինից արդեն երկրորդ րոպեին։

«Նապոլին» հավասարությունը վերականգնեց 41-րդ րոպեին բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսի գոլի շնորհիվ։

Ընդմիջում է։

Թիմերի առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Նապոլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում