15:42  ,  11 հունիսի, 2020

Ռոնալդուն անտեսել է կարանտինի կանոնները

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անտեսել է կարանտինի կանոններն ու այցելել է Պորտուգալիայի իր առանձնատուն, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Ռոնալդուն նաև առանց դիմակ կրելու ու սոցիալական հեռավորություն պահպանելու լուսանկարվել է երկրպագուի հետ:

35-ամյա հարձակվողի հետ Պորտուգալիա է մեկնել նաև նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում