20:44  ,  10 հունիսի, 2020

ՄՕԿ նախագահը սպառնում է օլիմպիական ծրագրից հանել ծանրամարտը

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը հայտարարել է, որ իր համար շոկային է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործունեությանը վերաբերող զեկույցը։ Նա չի բացառել, որ ծանրամարտը կհանվի օլիմպիական ծրագրից մարզաձեւում առկա կոռուպցիայի եւ դոպինգի դեպքերի քողարկման հետեւանքով։

Ապրիլին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատել էր կազմակերպությունը 20 տարի գլխավորած Թամաշ Այանի պաշտոնանկությունը։

«Ծանրամարտի եւ Այանի վերաբերյալ զեկույցը շոկի ենթարկեց ինձ։ Մենք պետք է ուղիներ գտնենք, որպեսզի մաքրենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։ Ցանկանում ենք օգնել նրանց։ Մենք իրավունք ենք վերապահում դիմել կոշտ միջոցների՝ մինչեւ Օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտը հանելը»,- Թոմաս Բախի խոսքը մեջբերում է ria.ru-ն։

Թամաշ Այանի դեմ այժմ ընթանում է հետաքննություն։ Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում