16:50  ,  9 հունիսի, 2020

Նուրմագոմեդովի մենեջերը հայտնել է Գեթժիի հետ մենամարտի նախնական ժամկետը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը նշել է՝ երբ է նախատեսված անցկացնել ռուսաստանցի մարզիկի մենամարտը թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ:

«Մենամարտը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերին: Մենամարտի անցկացման վայրի և հստակ ժամկետի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա:

Խաբիբը մենամարտելու է Գեթժիի հետ: Բացառված է, որ վերջին պահին տեղի ունենա մրցակցի փոփոխություն»,- Մագոմեդովի խոսքը փոխանցում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում Ջասթին Գեթժին տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ իր հայրենակից Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում