22:45  ,  6 հունիսի, 2020

Ռոբերտ Լեւանդովսկու ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Բունդեսլիգայի 30-րդ տուրի խաղում «Բայերին» գոլ խփելու շնորհիվ սահմանել է արդյունավետության անձնական ռեկորդ։ Լեւանդովսկին առաջին անգամ մեկ մրցաշրջանում խփում է 44 գոլ բոլոր մրցաշարերում։

31-ամյա Լեւանդովսկին 2014-ին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Բավարիա»։

«Բավարիան» 30 տուրից հետո 70 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում