19:24  ,  6 հունիսի, 2020

«Բավարիայի» կամային հաղթանակը, օրվա արդյունքները

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում ընթանում են 30-րդ տուրի հանդիպումները։ Չեմպիոն «Բավարիան» Լեւերկուզենում հյուրընկալվեց «Բայերին»։ Մյունխենյան թիմն առաջինը գոլ բաց թողեց արդեն 9-րդ րոպեին, սակայն կարողացավ հասնել կամային հաղթանակի՝ 4։2։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան կիսապաշտպաններ՝ ֆրանսիացի Քինգսլի Քոմանը, գերմանացիներ Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 30-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում։

«Բավարիան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«ՌԲ Լայպցիգը» 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Պադերբորնի» հետ եւ 59 միավորով երրորդն է։ «Բայերը» 5-րդն է՝ 56 միավոր։

«Հոֆենհայմը» հյուրընկալվեց Դյուսելդորֆի «Ֆորտունային» եւ բավարարվեց 2։2  հաշվով։ «Հոֆենհայմի» կազմում դարձյալ հայտավորված չէր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները։ «Հոֆենհայմը» 43 միավորով 6-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բայեր» - «Բավարիա»՝ 2։4 (տեսանյութ)

Լուկաս Ալարիո, 9, Ֆլորիան Վիրց, 89 - Քինգսլի Քոման, 27, Լեոն Գորեցկա, 42, Սերժ Գնաբրի, 45, Ռոբերտ Լեւանդովսկի, 66

«ՌԲ Լայպցիգ» - «Պադերբորն»՝ 1։1 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 27 - Կրիստիան Շտրոդեկ, 90+2

Հեռացում՝ Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 43, երկրորդ դեղին քարտ

«Ֆորտունա Դյուսելդորֆ» - «Հոֆենհայմ»՝ 2։2 (տեսանյութ)

Ռոուվեն Հենինգս, 5, 76, 11մ – Մունաս Դաբուր, 16, Սթիվեն Ցուբեր, 61

Հեռացում՝ Բենյամին Հյուբներ («Հոֆենհայմ»), 9

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մայնց»՝ 0։2

Մուսա Նյակաթ, 43, Պյեր Կունդե, 77

 «Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում