19:24 6 հունիսի, 2020Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում ընթանում են 30-րդ տուրի հանդիպումները։ Չեմպիոն «Բավարիան» Լեւերկուզենում հյուրընկալվեց «Բայերին»։ Մյունխենյան թիմն առաջինը գոլ բաց թողեց արդեն 9-րդ րոպեին, սակայն կարողացավ հասնել կամային հաղթանակի՝ 4։2։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան կիսապաշտպաններ՝ ֆրանսիացի Քինգսլի Քոմանը, գերմանացիներ Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 30-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում։
«Բավարիան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
«ՌԲ Լայպցիգը» 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Պադերբորնի» հետ եւ 59 միավորով երրորդն է։ «Բայերը» 5-րդն է՝ 56 միավոր։
«Հոֆենհայմը» հյուրընկալվեց Դյուսելդորֆի «Ֆորտունային» եւ բավարարվեց 2։2 հաշվով։ «Հոֆենհայմի» կազմում դարձյալ հայտավորված չէր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները։ «Հոֆենհայմը» 43 միավորով 6-րդ տեղում է։
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Բայեր» - «Բավարիա»՝ 2։4 (տեսանյութ)
Լուկաս Ալարիո, 9, Ֆլորիան Վիրց, 89 - Քինգսլի Քոման, 27, Լեոն Գորեցկա, 42, Սերժ Գնաբրի, 45, Ռոբերտ Լեւանդովսկի, 66
«ՌԲ Լայպցիգ» - «Պադերբորն»՝ 1։1 (տեսանյութ)
Պատրիկ Շիկ, 27 - Կրիստիան Շտրոդեկ, 90+2
Հեռացում՝ Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 43, երկրորդ դեղին քարտ
«Ֆորտունա Դյուսելդորֆ» - «Հոֆենհայմ»՝ 2։2 (տեսանյութ)
Ռոուվեն Հենինգս, 5, 76, 11մ – Մունաս Դաբուր, 16, Սթիվեն Ցուբեր, 61
Հեռացում՝ Բենյամին Հյուբներ («Հոֆենհայմ»), 9
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մայնց»՝ 0։2
Մուսա Նյակաթ, 43, Պյեր Կունդե, 77
«Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.