13:15  +04,  6 հունիսի, 2020

Մեսին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին հունիսի 6-ին տեղի ունեցած մարզման մի մասն անցկացրել է ընդհանուր խմբում, տեղեկացնում է Sport.es-ը:

Լիոնել Մեսին ցավեր ուներ ազդրի շրջանում և հունիսի 3-ից մարզվում էր ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով:

Նշվում էր, որ Մեսին, հնարավոր է, բաց թողնի «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումը:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: