12:40  ,  6 հունիսի, 2020

Հակիմին կվերադառնա Մադրիդ և նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» և Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր կկնքի Արքայական ակումբի հետ:

21-ամյա Հակիմին, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Դորտմունդի «Բորուսիայում», հաջորդ մրցաշրջանից մրցելույթները կշարունակի իր ակումբում՝ «Ռեալում»:

Ավելի վաղ Հակիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն ևս հայտարարել էր, որ իր հաճախորդը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հակիմին մասնակցել է 25 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում